Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ճակատեն

Բնակչություն` 190

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 12 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Ճակատեն։

Ճակատեն գյուղը գտնվում է Կապան ք-ից 6 կմ հարավ–արևելք, Մեղրու լեռնաշղթայի արևելյան հատվածի գեղատեսիլ անտառածածկ լանջին։ Կլիման տաք Է, տեղումները` բավարար։
Սյունիքի հին գյուղերից է, ըստ նոր հարկացուցակի Տաթևի վանքին տալիս էր 1200 դահեկան պտղի հարկ: Գյուղի շրջակայքում պահպանվել են ս.Հռիփսիմե եկեղեցի (10-րդ դ) . մատուռներ, կամուրջ (17-֊րդ դ), մի քանի (Շինաթաղ. Գեղեցուխութ, Իրիգիս, ՚Գրմեշ, Շնղոեն) գյուղատեղիներ:

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 111 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 229 գլուխ,
- խոզեր` 18 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 58:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 25 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 5532 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1567հա, որից`
- վարելահող` 107 հա, բազմամյա տնկարկ` 6հա, խոտհարք` 104 հա, արոտ` 506 հա, այլ հողատեսք`844 հա
- բնակավայրերի հողեր` 41 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 2 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`3 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 6 հա,
- անտառային հողեր`3868 հա, որից անտառածածկ` 3547 հա
- ջրային հողեր` 45 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-26 18:13:35