Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նոր Աստղաբերդ

Բնակչություն` 179

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 43 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ, լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ. Նոր Աստղաբերդ, գ.Գետիշեն, գ.Աջաբաջ, գ.Ոչեթի։

Նոր Աստղաբերդ, Գետիշեն, Աջաբաջ, Ոչեթի գյուղերը եղել են հայկական բնակավայրեր։ Այդ են վկայում նշված գյուղերի տարածքում գտնվող եկեղեցիների և ամրոցների ավերակները, գյուղատեղիների հետքերը։ Մինչև 1988թ. համայնքում բնակվում էին ադրբեջանցիները: Նրանց արտագաղթից հետո այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթված և Կապանի տարածաշրջանի բնակավայրերից տեղափոխված հայերը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 67 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 119 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 185 գլուխ,
- խոզեր` 6 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 240:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 11201 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 7934 հա, որից`
- վարելահող` 7 հա, բազմամյա տնկարկ` 3 հա, խոտհարք` 52 հա, արոտ` 4971 հա, այլ հողատեսք`2901 հա
- բնակավայրերի հողեր` 69 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 50 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`9 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 2638 հա,
- անտառային հողեր` 463 հա, որից անտառածածկ` 285 հա
- ջրային հողեր` 38 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-22 17:25:11