Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շենաթաղ

Բնակչություն` 390

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 139 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 35 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1760 մ,
Համայնքի կարգավիճակը՝ լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Շենաթաղ։

Գյուղը կրել է նաև Սաստան, իսկ մինչև 1990 թվականը՝ Լեռնաշեն անվանումները Ղևոնդ Ալիշանի մոտ օգտագործվում է Շինաթաղ տարբերակը։ Գյուղի մասին շատ լեգենդներ են պահպանվել։ Ե.Լալայանը նշում է, որ եթե կենտրոնից մարդ էր գալիս, գյուղացիները հագնում էին մուշտակներ, որպեսզի ցուցադրեին իրենց կարծեցյալ շքեղությունը։
Գյուղի շրջակայքում են կառուցվել Տատան և Սագու ամրոցները։ Գյուղի կենտրոնում պահպանվել է սբ. Մարտիրոս եկեղեցին՝ կառուցված 1704 թվականին։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 146 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 501 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 964 գլուխ,
- խոզեր` 13 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 470:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 7404 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 6998 հա, որից`
- վարելահող` 143 հա, խոտհարք` 69 հա, արոտ` 3694 հա, այլ հողատեսք`3092 հա
- բնակավայրերի հողեր` 32 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 5 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`7 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 209 հա,
- անտառային հողեր` 134 հա, որից անտառածածկ`134 հա
- ջրային հողեր` 20 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 17:54:27