Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շիկահող

Բնակչություն` 272

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 21 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 980 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Շիկահող։

Շիկահողը <Շիկահողի. ձևով առաջին անգամ հիշատակվել է 13-րդ դարի առաջին կեսին, եղել է Սյունիք նահանգի Կովսական գավառի նշանավոր բնակավայրերից մեկը։ Համայնքի տարածքում կան 10-18դդ. գյուղատեղիներ (Վերին և Ներքին Գեղցահանց), եկեղեցիներ, «Կոնասար» կոչվող բերդի ավերակներ, դամբարանադաշտ (մ.թ.ա. 1-ին հազարամյակ)։ Շիկահողցիները ակտիվ մասնակցել են ինչպես Դավիթբեկի ազատագրական պայքարին, այնպես էլ Զանգեզուրի 1918-20թթ. գոյամարտին, իսկ 1991-93թթ.՝ սահմանների պաշտպանությանը։ Գյուղը դարասկզբին ունեցել է մոտ հազար բնակիչ, և տարածաշրջանի ամենախոշոր ու բարեկարգ բնակավայրերից էր։
Գյուղում 1887թ-ին դպրոց է բացվել, ապա փակվել է և նորից վերաբացվել 1905թվականին։ 1929թ. գյուղում կազմակերպվել է կոլտնտեսություն, 1965թ. վերակազմավորվել է խորհտնտեսություն, որը լուծարվել է 1991թ.։ Շիկահողից է ծագել Մելիք-Նուբարյան հայտնի տոհմը, այստեղ է ծնվել նշանավոր հոգևոր և հասարակական գործիչ Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 95գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 144 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 317 գլուխ,
- խոզեր` 2 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 213:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 1.3 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 4167 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1795 հա, որից`
- վարելահող` 153 հա, բազմամյա տնկարկ` 12 հա, խոտհարք` 7 հա, արոտ` 926 հա, այլ հողատեսք`697 հա
- բնակավայրերի հողեր` 67 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 4 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1460 հա,
- անտառային հողեր` 833 հա, որից անտառածածկ` 730 հա
- ջրային հողեր` 5 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 12:44:57