Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սալվարդ

Բնակչություն` 418

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 123 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 19 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1940 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ, լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Սալվարդ։

Հիմնադրել են 1828 թվականին Պարսկաստանից գաղթած հայերը։ Սկզբնական շրջանում այն կոչվում էր Ալելու։ Այնուհետև գյուղը վերանվանվել է Սալվարդ՝ համանուն սարի անունով։ Սալվարդ անունը կապ ունի խուռիական Սալա (Շալա) աստծո անվան հետ։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 92 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 500 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 557գլուխ,
- խոզեր` 15 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 494:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 120 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 4253 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 4065 հա, որից`
- վարելահող` 565 հա, խոտհարք` 164 հա, արոտ` 2777 հա, այլ հողատեսք`558 հա
- բնակավայրերի հողեր` 72 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր`90 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1հա,
- ջրային հողեր` 25 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 10:10:57