Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սյունիք

Բնակչություն` 1023

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 6 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 720 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Սյունիք, գ.Դիցմայրի, գ.Սզնակ, գ. Բարգուշատ, գ.Խորձոր։

Սյունիք գյուղը հիմնադրվել է 1900թ-ին։ Կապանի պղնձահանքերը շահագործող ֆրանսիացիները այստեղ ձուլարան են կառուցում, որի շուրջն էլ կառուցվում է բնակավայրը։ 1929-58թթ. Սյունիքը եղել է Կապանի հանքահարստացման ֆաբրիկայի օժանդակ տնտեսությունը։ 1958թ-ին ստեղծվում է Սյունիքի խորհտնտեսությունը, որի մեջ 1960թ-ին ներառվում են Սիզնագ, Ղարաչիման (Դիցմայրի), Վ.Գյոդաքլու (Վարդավանք), Ն.Գյոդաքլու(Բարգուշատ), Խալաջ(Աճանան), Շհարջիկ, Աչախլու, Բեխ, Սևաքար և Շաբադին (Եղեգ) գյուղերը։ 1984թ-ին Սևաքարը և Շաբադինը (եղեգը) տարանջատվում են Սյունիքի խորհտնտեսությունից։ Սյունիք գյուղը մինչև 1982թ. գտնվում էր Կապան քաղաքի վարչական տարածքում, իսկ համայնքի Սիզնագ, Դիցմայրի, Վ.Գյոդաքլու(վարդավանք), Ն.Գյոդաքլու(Բարգուշատ), Խալաջ(Աճանան) և Խորձոր (Բաքդաշ) բնակավայրերը՝ Սիզնագի գյուղխորհրդի վարչական տարածքում։
1982թ-ին Սյունիքը տարանջատվում է Կապան քաղաքից և ներառելով նշված բնակավայրերը՝ կազմավորում ինքնուրույն վարչական միավոր՝ Սյունիքի գյուղխորհուրդը։ 1991թ-ին Սյունիքի գյուղխորհրդից տարանջատվում են Խալաջ (Աճանան) և Վ.Գյոդաքլու (Վարդավանք) գյուղերը՝ կազմավորելով ինքնուրույն վարչական միավորներ։ Սյունիքի Դիցմայրին (Ղարաչիման), Ն.Գյոդաքլուն (Բարգուշատ), Խարձոր և Սիզնագ (Սզնակ) գյուղերը մինչև 1988թ. բնակեցված էին ադրբեջանցիներով, որոնց արտագաղթից հետո, 1989-92թթ. վերաբնակվում են ադրբեջանից բռնագաղթված հայերը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 344գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 355գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 501 գլուխ,
- խոզեր` 101 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 496:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 70 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 2217 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 956 հա, որից`
- վարելահող` 339 հա, արոտ` 99 հա, այլ հողատեսք`518 հա
- բնակավայրերի հողեր` 89 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 78 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`83 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 12 հա,
- հատուկ նշանակության հողեր` 1 հա,
- անտառային հողեր` 959 հա, որից անտառածածկ` 101 հա
- ջրային հողեր` 40 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-28 16:18:28