Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վաղատին

Բնակչություն` 631

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 118 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 14 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1580 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Վաղատին։

Գյուղը հիշատակվում է 12-13-րդ դարերում՝ Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Գյուղի մասին խոսում է նաև Ղևենդ Ալիշանը՝ օգտագործելով Վաղադին տարբերակը։ 1990թ-ին ՀԽՍԽ Գերագույն խորհրդի կողմից հաստատվեց անվան Վաղատին տարբերակը։
Վաղատինը միջնադարում եղել է գրչության կենտրոն։ Այստեղ ապրել և ստեղծագործել է ժամանակի մեծ մտածող Հովնան Որոտնեցին։ Գրիգոր Տաթևացին գյուղի շրջակայքում գտնվող Որոտնավանքում լատիներենից թարգմանել է Պետրոս Արագոնացու «Գիրք առաքինությանց» աշխատությունը։
Գյուղի շրջակայքում գտնվող նշանավոր պատմական հուշարձանը Որոտնավանքն է։ Ղևոնդ Ալիշանը ևս նշում է այս վանքի մասին՝ անվանելով այն Վաղատնի վանք։ Վանքը կառուցել է Սյունյաց Շահանդուխտ թագուհին՝ 1000թ., իսկ շինարարությունը ավարտել է նրա որդի Սևադան։ Նշանավոր է նաև վանքի գավթում 1007թ կառուցված ս. Կարապետ եկեղեցին:

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 277գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 330 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 1378գլուխ,
- խոզեր` 50գլուխ,
- մեղվաընտանիքներ` 425:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 470հա աշնանացան

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 3984 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 3883 հա, որից`
- վարելահող` 828 հա, բազմամյա տնկարկ` 26 հա, խոտհարք` 28 հա, արոտ` 1945 հա, այլ հողատեսք`1056 հա
- բնակավայրերի հողեր` 53 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 15 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`10 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 21 հա,
- ջրային հողեր` 3 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-28 12:47:55