Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վարդավանք

Բնակչություն` 120

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 14 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1120 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Վարդավանք։

Նախկինում ընդգրկված էր Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառում։ Այստեղ կան եկեղեցու ավերակներ, գերեզմանոցներ, Պուտխաչ կոչվող հնավայրը։ Վարդավանքի հարևանությամբ գտնվում է Բարգուշատ գյուղը, որը հաճախ նույնացվում է Տաթևի վանքի նոր հարկացուցակում հիշատակված Կռմեն (Ն.Կռմեն) գյուղի հետ։ Վարդավանքը մինչև 1991թ. գտնվում էր Սյունիքի գյուղխորհրդի կազմում, 1991-ին տարանջատվել է՝ կազմավորվելով որպես ինքնուրույն վարչական միավոր։ 1996 թվականից ստացել է համայնքի կարգավիճակ։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 45 գյուղացիական տնտեսություն:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 777 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 321 հա, որից`
- վարելահող` 89 հա, բազմամյա տնկարկ` 4 հա, խոտհարք` 9 հա, արոտ` 84 հա, այլ հողատեսք`135 հա
- բնակավայրերի հողեր` 30 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 2 հա,
- անտառային հողեր` 422 հա, որից անտառածածկ` 265 հա
- ջրային հողեր` 2 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-29 18:31:54