Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վերին Խոտանան

Բնակչություն` 295

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 25 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1360 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Վերին Խոտանան, գ.Նոր Առաջաձոր։

Հիշատակվում է 12-13-րդ դարերից, Ստեփանոս Օրբելյանի կողմից Տաթևի վանքին հարկատու գյուղերի հին ցուցակում, ըստ որի վանքին տալիս էր 12 միավորի հարկ։ Մտնում է Սյունիք աշխարհի Բաղք Աճանան գավառի, իսկ 19-րդ դարի վերջերին Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ։
Այստեղ կա ս. Աստվածածին կիսավեր թաղակապ եկեղեցին /17-րդ դար/, որը եղել է գրչության կենտրոն և ըստ 17-րդ դարի ձեռագիր հիշատակարանների այստեղ օրինակվել են Ավետարանն ու Կանոնագիրքը, ոկողեցու շուրջը կա 14-րդ դարի հուշարձան-դամբարաններ։ Այս գյուղից է ծագում Մովսես Խոտանանցի կաթողիկոսը, որի մասին հիշատակում է Առաքել Դավրիժեցին։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 63 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 231 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 174 գլուխ,
- խոզեր` 87 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 178:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 37 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 2263 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 838 հա, որից`
- վարելահող` 103 հա, բազմամյա տնկարկ` 10 հա, խոտհարք` 82 հա, արոտ` 476 հա, այլ հողատեսք` 167 հա
- բնակավայրերի հողեր` 77 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 5 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 6 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 3 հա,
- անտառային հողեր` 1299 հա, որից անտառածածկ` 1282 հա
- ջրային հողեր` 35 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-28 12:47:55