Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Տաթև

Բնակչություն` 6347

Տաթև համայնքը կազմավորվել է "Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին" ՀՀ օրենքում 2015 թվականի նոյեմբերի 24-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Սյունիքի մարզի Խոտ, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Տաթև, Տանձատափ, Քաշունի գյուղական համայնքների միավորումից և իր վարչական տարածքում ընդգրկում է Խոտ, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Տաթև, Տանձատափ, Քաշունի գյուղական բնակավայրերը։

 

Համայնքի կենտրոնը Շինուհայր գյուղն է։

 

ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N3-Ն որոշման համաձայն, համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայացել են 2016 թվականի փետրվարի 14-ին։

 

2016 թվականի փետրվարի 23-ից տեղական ինքնակառավարման նոր մարմինների լիազորությունները մտել են ուժի մեջ։

 

Համայնքի բնակչություն՝ 6347 (2015թ դեկտեմբերի դրությամբ կատարված նախնական հաշվարկ)

 

Համայնքի կենտրոնի հեռավորությունը մարզկենտրոնից՝ 79կմ,

 

Համայնքի կենտրոնի հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 17կմ,

 

Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1480մ

 

Համայնքի վարչական տարածքը՝ 26362 հա։

 

 

 

Համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերը այբբենական հերթականությամբ՝

 

 

 

Խոտ

 

 

 

Բնակչություն` 890

 

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 83 կմ,
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 12 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ,
Բնակավայրի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Խոտը Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է, գտնվում է Որոտանի ձախ կողմում՝ բարձրադիր սարավանդի վրա։ Հին Խոտ գյուղը գտնվում էր Որոտանի ձախ ափի խիստ զառիթափ լեռնալանջին՝ շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։ 1205 թվականին Խազբակի որդի Դլեն իշխանը Խոտ գյուղը և Խոտագետի մեծ այգին նվիրում է Տաթևի վանքին, որից հետագայում խլում են, իսկ 1274թ. կրկին վերադարձվում է վանքին։
Հին գյուղում է գտնվում Մրգաձորի խաչ կոչվող, իսկ քիչ հեռու՝ Խոտի վանք (5-6 դար) կոչվող եկեղեցիները։
Գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հզմ թվագրվող դամբարանադաշտեր, հին գերեզմանոցներ, որից մեկում պահպանված են Կարմիր եկեղեցու (12-րդ դար) ավերակները։ Ըստ ավանդության այդ եկեղեցու զանգերը հայտնի են եղել իրենց զորավոր հնչեղությամբ և սրա հետ էլ կապում են Զանգեզուր անունը։ Ըստ մեկ այլ ավանդության՝ եկեղեցիներից մեկն էլ, հավանաբար Մրգաձորի խաչ կոչվածը, կառուցել է Շահ-Աբասի հարեմից փախած մի կին:

 

Տնտեսությունը

 

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 209 գյուղացիական տնտեսություն:
Հողային և այլ բնական ռեսուրսներ

 

Հողեր (ընդամենը)` 1795 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1592 հա, որից`
- վարելահող` 529 հա, բազմամյա տնկարկ` 50 հա, խոտհարք` 31 հա, արոտ` 76 հա, այլ հողատեսք` 906 հա
- բնակավայրերի հողեր` 98 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 13 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 28 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 25 հա,
- հատուկ նշանակության հողեր` 31 հա,
- ջրային հողեր` 8 հա

 

 

 

Հալիձոր

 

 

 

Բնակչություն` 602

 

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 74 կմ,
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 23 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 մ։
Հալիձոր անունը ծագել է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ 10-րդ դարի սկզբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև 19-րդ դարը։Գյուղի Սբ. Մինաս եկեղեցին՝ կառուցված 1611թ., կանգուն է։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք գտնվում է նշանավոր Հարանց Անապատը, շրջակայքում են «Խաչին խութ» կոչվող եկեղեցին, «Հալիձոր» գյուղատեղին, «Պողոց-Պետրոս» մատուռը, ինչպես նաև բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցը։
Որոտանի ձախ ափին, այգիների մեջ պահպանված է ժայռաբեկորի վրա կանգնեցված 1265թ. կալվածագիր արձանագրություն։ Ներկայիս Հալիձորը կառուցվել է 1966թ. և մինչև 1991թ. գտնվում էր Հարժիսի խորհտնտեսության կազմում։

 

Տնտեսությունը

 

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է
 109 գյուղացիական տնտեսություն:

 

Հողային և այլ բնական ռեսուրսներ

 

Հողեր (ընդամենը)` 2777 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1456 հա, որից`
- վարելահող` 514 հա, բազմամյա տնկարկ` 22 հա, արոտ` 98 հա, այլ հողատեսք`822 հա
- բնակավայրերի հողեր` 28 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 2 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 7 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 973 հա,
- անտառային հողեր` 308 հա, որից անտառածածկ` 308 հա
- ջրային հողեր` 3 հա

 

 

 

Հարժիս

 

 

 

Բնակչություն` 831

 

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 90 կմ,
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 24 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700 մ,

 

Հարժիսը (նախկինում՝ Յայջի) Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։ Այդ են վկայում գյուղում և շրջակայքում գտնվող քարայրերը, դամբարադաշտերը (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), գյուղատեղիները (10-18 դդ), եկեղեցիները, ամրոցը (10-18 դդ), հին կամուրջը (13-րդ դար) և բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցը։
Հարժիս գյուղի մոտակայքում է գտնվում 1343թ. կառուցված Հարժիսի (Յայջիի) քարավանատունը, որը միջնադարյան Հայաստանի նմանատիպ նշանավոր կառույցներից է։

 

Տնտեսությունը

 

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է
 175 գյուղացիական տնտեսություն:
Հողային և այլ բնական ռեսուրսներ

 

Հողեր (ընդամենը)` 5630 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 5337 հա, որից`
- վարելահող` 1154 հա, արոտ` 2218 հա, այլ հողատեսք`1966 հա
- բնակավայրերի հողեր` 62 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 4 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`6 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 55 հա,
- անտառային հողեր` 159 հա, որից անտառածածկ` 159 հա
- ջրային հողեր` 6 հա

 

 

 

Շինուհայր

 

 

 

Բնակչություն` 2593

 

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 79 կմ,
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 17 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1480 մ,
Կարգավիճակը՝ սահմանամերձ,

 

Շինուհայրի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Դատելով շրջակայքում գտնվող պատմամշակութային հուշարձաններից՝ այն Հայաստանի հին բնակավայրերից է։ Շինուհայրի տարածքում են գտնվում Կուսանաց Անապատի համալիրը, սբ.Աստվածածին եկեղեցին (կառ. 1676թ.), «Շինուհայր» գյուղատեղին, գերեզմանոցը։
Գյուղամիջում է գտնվում սբ.Ստեփանոս եռանավ բազիլիկ եկեղեցին և «Խաչեր» կոչվող գերեզմանոցը, ուր կանգուն է իր ձևով եզակի, 3մ բարձրությամբ կոթող-խաչքարը (1261թ.)։ Շինուհայրում են ծնվել ՀՍՍՀ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը, ճանաչված պատմաբաններ՝ Հրաչիկ Սիմոնյանը, Խիկար Բարսեղյանը, Լենդրուշ Խուրշուդյանը։

 

Տնտեսությունը

 

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 643 գյուղացիական տնտեսություն:
Հողային և այլ բնական ռեսուրսներ

 

Հողեր (ընդամենը)` 5245 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 5055 հա, որից`
- վարելահող` 1577 հա, բազմամյա տնկարկ` 86 հա, արոտ` 2236 հա, այլ հողատեսք` 1156 հա
- բնակավայրերի հողեր` 130 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 31 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`8 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 16 հա,
- ջրային հողեր` 6 հա

 

 

 

Սվարանց

 

 

 

Բնակչություն` 360

 

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 62 կմ,
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 40 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700 մ,
Բնակավայրի կարգավիճակը՝ լեռնային,

 

Սվարանցը ( Սեվարանց, Սվարի, Սուարանց, Սուվարանց) գտնվում է Տաթև գետի վերին հոսանքի շրջանում, Արամագղ լեռան հյուսիսային փեշին։ Գյուղի մոտ կան երկաթի հանքապաշարներ։
Ըստ Անանիա Շիրակացու »Աշխարհացույցի» այն գտնվում էր Հաբանդ գավառում։ Գյուղում է գտնվում Սուրբ Հազարափրկիչ եկեղեցին։ Այն կառուցվել է 1705-ին, սրբատաշ բազալտյա քարերով կառուցված բազիլիկ տաճար է։ Գյուղի շրջակայքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան հուշարձաններ՝ Ցորաբերդի ավերակները, մատուռ, խաչքարեր և այլն։
1450թ
Տաթևի վանահայր Շմավոն վարդապետը Ամիր Ռոստոմ Օրրելյանից այս և այլ գյուղեր գնել ու նվիրել է Տաթեի վանքին։ Ղևոնդ Ալիշանը Սվարանց անունը կապում է Ցուրավանք, Ցրվանք, Ձորովանք, Ցրվունոց անունների հետ։ Ըստ ավանդության՝ իբր գյուղի բնակիչները. խաբվելով Լենկթեմուրից, անձնատուր են լինում, իսկ նա բոլորին կենդանի թաղել է տալիս: Գյուղի քահանան, երբ այդ ոճիրի մոաին լսում է, ծխամատյանում գյուղի հին անունը ջնջում է և դնում Սևարանց շեն նոր անունը, որից հնչյունափոխմամբ առաջանում է Սվարանց անունը։

 

Տնտեսությունը

 

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 123 գյուղացիական տնտեսություն:

 

Հողային և այլ բնական ռեսուրսներ

 

Հողեր (ընդամենը)` 1621 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1563 հա, որից`
- վարելահող` 191 հա, բազմամյա տնկարկ` 3 հա, խոտհարք` 42 հա, արոտ` 799 հա, այլ հողատեսք`527 հա
- բնակավայրերի հողեր` 52 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 3 հա,
- ջրային հողեր` 1 հա

 

 

 

Տաթև

 

 

 

Բնակչություն` 1042

 

 

 

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 60 կմ,
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 36 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1610 մ,

 

Տաթևը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, նշանավոր է Տաթևի վանական համալիրով։ Այն եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում։ Հիմնադրվել է 4-րդ դարում, 5-8-րդ դարերում եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, 8-րդ դարի վերջից՝ Սյունյաց Եպիսկոպոսության աթոռանիստը։ 906 թվականին կառուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թ` Ս. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ Ս.Գրիգոր եկեղեցին: 1390-1435 թթ Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը եւ մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ: Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: Այստեղ է գտնվում հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացու դամբարանը: Տաթևը հանրահայտ է նաև իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է: 17-րդ եւ 20-րդ դարի 20-ական թթ սկզբներին վանքը եղել է ազատագրական պայքարի կարևորագույն հենակետ: Նրա հետ են կապված բազմաթիվ նշանավոր իրադարձություններ և ավանդույթներ: 20-րդ դարի վերջերին վանքի տարածքում և շրջակայքում իրականացվել են շինարարական եւ վերականգնողական աշխատանքներ: Վանքը ներկայումս հիմնականում վերականգնված է և Սյունյաց թեմի հոգևոր կենտրոնն է:
Տաթևի տարածքում կան գյուղատեղիներ, եկեղեցիներ, հին գերեզմանոցներ։ Այստեղ է գտնվում նաև Հայստանի բնության հրաշալիքներից մեկը՝ «Սատանի կամուրջը»։
ՀՀ կառավարության 26.06.2009 թ ««Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N848-Ն որոշմամբ "Տաթև" վանական համալիրը և հարակից` ՀՀ Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի և Բարձրավանի գյուղական բնակավայրերը հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն: Նույն որոշմամբ հաստատվել են "Տաթև" զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները։

 

Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի 2010 թվականի փետրվարի որոշմամբ, Տաթև շրջանում զբոսաշրջության և տնտեսական զարգացման համար վերականգնվելու են Տաթևի վանական համալիրը, Մեծ Անապատը, համալիրի տարածքում դպրատունը, իսկ Տաթև զբոսաշրջային կենտրոնում հիմվելու է գիտակրթական համալիր:
Հիմնադրամի միջոցներով կառուցվեց և 2010թ հոկտեմբերի 16-ին հանդիսավորությամբ բացվեց աշխարհի ամենաերկար "Տաթևի թևեր" ճոպանուղին, որի երկարությունը կազմում է 5.7 կմ և ձգվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից մինչ Տաթև վանական համալիրը:

 

Տնտեսությունը

 

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 216 գյուղացիական տնտեսություն:

 

Հողային և այլ բնական ռեսուրսներ

 

Հողեր (ընդամենը)` 7627 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 5216 հա, որից`
- վարելահող` 408 հա, խոտհարք` 280 հա, արոտ` 2296 հա, այլ հողատեսք`2232 հա
- բնակավայրերի հողեր` 166 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`15 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 12 հա,
- անտառային հողեր` 2183 հա, որից անտառածածկ` 1206 հա
- ջրային հողեր` 33 հա

 

 

 

Տանձատափ

 

 

 

Հաշվառված բնակչություն` 103

 

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 58 կմ,
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 43 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1400 մ։

 

 

 

Տանձատափը պատմական աղբյուրներում հիշատակվում է միջնադարից։ Գյուղի շրջակայքում կան գյուղատեղիներ (Տաշտուն, Սրվանանց, Երիցա մարզ,) «Սուրաբերդ» և «Սվարադաշտ» ամրոցների (10-17դդ) ավերակներ, «Կարմիր» կոչվող եկեղեցին։

 

Տնտեսությունը

 

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 25 գյուղացիական տնտեսություն:

 

Հողային և այլ բնական ռեսուրսներ

 

Հողեր (ընդամենը)` 809 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 294 հա, որից`
- վարելահող` 42 հա, բազմամյա տնկարկ` 1 հա, խոտհարք` 18 հա, արոտ` 61 հա, այլ հողատեսք` 172 հա
- բնակավայրերի հողեր` 14 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 246 հա,
- անտառային հողեր` 253 հա, որից անտառածածկ` 238 հա

 

 

 

Քաշունի

 

 

 

Բնակչություն` 27

 

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 48 կմ,
Հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 55 կմ,
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1500 մ,

 

Հնում եղել է զուտ հայաբնակ բնակավայր: Գյուղի շրջակայքում պահպանվել են հին գյուղատեղի և եկեղեցու ավերակների մնացորդներ: Մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք-Քաշունիք գավառի մեջ, որից էլ ստացել է նոր անվանումը:
Նախկինում ունեցել է Մալդիշ, Մալդաշ, Մալտաշ անվանումները: Քաշունի է վերանվանվել 1992թ.-ին: Գյուղի նախկին բնակիչները 1920-ական թթ. այստեղ են տեղափոխվել նույն տարածաշրջանի Տանձատափ գյուղից, որը մինչ այդ եղել է վերջինիս ամառանոցավայրը, որից էլ ստացել է Մալդաշ անվանումը:
Գյուղը տեղադրված է Որոտան գետի աջափնյակում, Բարգուշատի լեռնաշղթայի ճյուղավորություններից` Մալդաշի լանջին` ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա:

 

Տնտեսությունը

 

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 14 գյուղացիական տնտեսություն:

 

Հողային և այլ բնական ռեսուրսներ

 

Հողեր (ընդամենը)` 858 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 808 հա, որից`
- վարելահող` 74 հա, բազմամյա տնկարկ` 1 հա, խոտհարք` 190 հա, արոտ` 260 հա, այլ հողատեսք`283 հա
- բնակավայրերի հողեր` 13 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա
- անտառային հողեր` 22 հա, որից անտառածածկ` 22 հա
- ջրային հողեր` 13 հա։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-22 17:25:11