Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Տոլորս

Բնակչություն` 406

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 112կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Սիսիան քաղաքից՝ 8 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1720 մ,
Համայնքի կարգավիճակը՝ լեռնային,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Տոլորս։

Գյուղը հիշատակում է Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանը՝ օգտագործելով Տոլորք ձևը։ Գյուղի մասին տեղեկություններ է հաղորդում նաև Ղևոնդ Ալիշանը վկայելով, որ մոտավորապես 1890 թվականին «Տոլորս ուներ 140 տուն բնակիչ»։ Հին Տոլորսը կապված Որոտանի ՀԷԿ-երի կասկադի հիդրոհանգույցների շինարարության հետ մնացել է Տոլորսի ջրամբարի տակ:
Ներկայիս Տոլորս գյուղը կառուցված է ուղիղ ջրամբարի ափին։ Հին Տոլորսում բացվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի քարե դամբարաններ, որտեղից հայտնաբերվել են ոսկե զարդեր, բրոնզե արձանիկներ։ Գյուղի մոտակա բլուրների վրա գտնվում է միջնադարյան գերեզմանատուն՝ երկթեք և օրորոցաձև տապանաքարերով։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 116 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 340 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 1017 գլուխ,
- խոզեր` 20 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 65:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 120 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 2858 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 2408 հա, որից`
- վարելահող` 607 հա, արոտ` 1378 հա, այլ հողատեսք`422 հա
- բնակավայրերի հողեր` 34 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 4 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`23 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1 հա,
- անտառային հողեր` 204 հա, որից անտառածածկ` 204 հա
- ջրային հողեր` 185 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-28 11:26:24