Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ուժանիս

Բնակչություն` 136

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից` 26 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից` 1120 մ,
Համայնքի կարգավիճակը` սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը` գ.Ուժանիս:

Ուժանիսը երեք անգամ տեղահանվել է: Ուժանիսցիների նախնիները ներգաղթել են Ղարադաղից և բնակություն հաստատել Սպիտակ աղբյուր կոչվող բնակատեղում, ուր բնակվում էին սակավաթիվ տեղացիներ: 639թ-ին թշնամական հետապնդումից խուսափելու համար տեղափոխվում են “Շինատեղ” բնակատեղին, ուր այժմ էլ կան եկեզեցու ավերակներ, ապա` ներկայիս բնակավայրը, որտեղ 1873թ-ին եկեղեցի է կառուցվում:
Մինչև 1991թ. Ուժանիսը գտնվում էր Եղվարդի գյուղխորհրդի կազմում: 1991թ-ին տարանջատվում և կազմավորում է ինքնուրույն վարչական միավոր: Համայնքի տարածքում կան գյուղատեղիներ, եկեղեցիներ և հին գերեզմանոցներ:

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 61 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ`70 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 28գլուխ,
- խոզեր` 23 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 79:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 35հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 1434 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 433 հա, որից`
- վարելահող` 205 հա, խոտհարք` 6 հա, արոտ` 110 հա, այլ հողատեսք`112 հա
- բնակավայրերի հողեր` 36 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 2 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 9 հա,
- անտառային հողեր` 950 հա, որից անտառածածկ` 950 հա
- ջրային հողեր` 3 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-25 17:54:27