Տպել
Համայնքներ
Համայնքի մասին
Քաջարան (կենտրոնը` Քաջարան քաղաք)
Բնակչություն` 8296
Քաջարան բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-93-Ն օրենքի համաձայն, Կապանի տարածաշրջանի 5 համայնքների միավորման արդյունքում։
Ընդգրկում է 21 բնակավայր, որից մեկը Քաջարան քաղաքն է։ Մյուս բոլոր բնակավայրերը գյուղական բնակավայրեր են։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազրությունները ստանձնել են 2017 թվականի նոյեմբերի 13-ից։
Համայնքի կազմում ընդգրկված են հետևյալ բնակավայրերը՝
- Քաջարան քաղաք
- Անդոկավան գյուղ
- Աջաբաջ գյուղ
- Բաբիկավան գյուղ
- Գեղավանք գյուղ
- Գեղի գյուղ
- Գետիշեն գյուղ
- Լեռնաձոր
- Կաթնառատ գյուղ
- Կավճուտ գյուղ
- Կարդ գյուղ
- Կիցք գյուղ
- Ձագիկավան գյուղ
- Ներքին Գիրաթաղ գյուղ
- Նոր Աստղաբերդ
- Ոչեթի գյուղ
- Վերին Գեղավանք գյուղ
- Վերին Գիրաթաղ գյուղ
- Փուխրուտ գյուղ
- Քաջարանց գյուղ
- Քարուտ գյուղ