Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այս տարվա առաջին ՏԻՄ ընտրությունները` Սյունիքում

11.01.2011

Կապանի տարածաշրջանի Ձորաստան եւ Անտառաշատ համայնքներում հունվարի 9-ին անցկացվեցին Սյունիքի մարզում այս տարվա առաջին տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ` Ձորաստանում համայնքի ղեկավարի ընտրություններին 64 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 41-ը, որոնցից 39-ն իր ձայնը տվել է առաջադրված միակ թեկնածու, գործող գյուղապետ, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամ Ավետիս Ավետիսյանի օգտին։
Անտառաշատում 104 ընտրողից համայնքի ավագանու ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 53-ը։ Առաջադրված 5 թեկնածուներն էլ ստացել են համապատասխան քվեներ։ Թեկնածուներից 4-ն անկուսակցական են, իսկ մեկն անդամակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03