Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի 13 երեխայի համար ձեռք է բերվել ծննդյան վկայական

19.01.2011

2010 թվականի ընթացքում Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը մարզի համայնքներից ստացել է 14 երեխայի ծննդյան վկայական չունենալու մասին տվյալներ։ Բաժնի ջանքերով հնարավոր է եղել 13 երեխայի համար լուծել այդ խնդիրը։
Երեխայի ծննդյան վկայական չունենալու պատճառները տարբեր են` կամ ծնողը կորցրել է այն, կամ էլ երեխան ծնվել է տանը, եւ նրա ծնունդը հաստատող փաստաթուղթ ժամանակին ձեռք չի բերվել։
Բաժնի տեղեկատվությամբ` անցած տարի Սյունիքում նվազել է իրավախախտ երեխաների թիվը։ Եթե 2009-ին հաշվառվել էր նման 11 երեխա, ապա 2010-ին նրանց թիվը եղել է 5-ը։ Ի դեպ` վերջին տարիներին մարզում մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաներ չեն հաշվառվել։
Մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը ուշադրության կենտրոնում է պահում մարզի բազմազավակ ընտանիքներին առնչվող խնդիրները։ Նման ընտանիքներն ավելի շատ են Գորիսի եւ Սիսիանի գյուղական համայնքներում։ Ուշադրությունը մեծ է նաեւ հաշմանդամ երեխաների նկատմամբ, որոնց թիվը համեմատաբար շատ է Կապանի տարածաշրջանում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36