Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԻՄ հերթական ընտրություններ` Սյունիքի 6 համայնքում

27.01.2011

 Մարտի 20-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակվել Սյունիքի մարզի վեց համայնքում։ Մարզպետարանի տարածքային կառավարման վարչության տեղեկատվությամբ, այդ օրը համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են նշանակվել Շուռնուխում, միայն համայնքի ղեկավարի ընտրություններ` Կաղնուտ, Լոր եւ Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղերում։
Մարզի Նոր Աստղաբերդ եւ Սիսիանի տարածաշրջանի Որոտան համայնքներում այդ օրը նախատեսված են միայն համայնքի ավագանու ընտրություններ։ Ընտրված նոր տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց պարտականությունները կստանձնեն ապրիլի 25-ից։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36