Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական միջոցառումներ` Հայոց բանակի օրվա առթիվ

28.01.2011

Հայոց բանակի կազմավորման 19-ամյակի առթիվ տոնական միջոցառուներ անցկացվեցին Սյունիքի մարզում տեղակայված զորամասերում։ Կապանի զորամասի սպաներին ու զինվորներին շնորհավորելու էին գնացել ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, «Կապանի Երկրապահ կամավորների միության», «Ազատամարտ» եւ «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական հկ-ների ներկայացուցիչներ։
ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը դիմելով սպաներին, ենթասպաներին ու զինվորներին ասաց. - «Ես վստահ եմ, որ դուք ամուր կպաշտպանեք մեր հայրենիքի` արյամբ շաղախված խաղաղությունը։ Այսօր բանակն ու ժողովուրդը միասնական են, եւ դա մեծ ուժ է` դիմակայելու յուրաքանչյուր մարտահրավերի։ Ես խաղաղություն եմ ցանկանում բոլորիս, ցանկանում եմ ձեզ ամուր առողջություն, հաստատակամություն»:
Միջոցառումից հետո Բաղաբուրջի հուշահամալիրում պսակադրությամբ հարգանքի տուրք մատուցվեց հայրենիքի համար զոհվածների հիշատակին։
Քաջարանում, բանակի օրվան նվիրված միջոցառումները սկսվեցին երթով` դեպի հայրենիքի համար զոհվածների հուշահամալիր։ Քաղաքապետ Վարդան Գեւորգյանը շնորհավորեց իր մարտական ընկերներին՝ երկրապահներին, ու բոլոր նրանց, ովքեր բանակի կազմավորման առաջին իսկ օրերից նրա ակունքներում էին։
Քաղաքապետի շնորհակալագրերի ու հուշանվերների արժանացան երկրապահները։ Եղան նաեւ պարգեւներ` ՀՀ պաշտպանության նախարարի կողմից, որից հետո Քաջարանի քաղաքապետը եւ նրան ուղեկցող անձինք մասնակցեցին զորամասերից մեկում անցկացված տոնական միջոցառմանը եւ օրվա առիթով նվերներ բաժանեցին զինվորներին։ Այստեղ տոնական միջոցառումն ավարտվեց միասնական շուրջպարով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:15:48