Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրականացվել են շուրջ 20.5 մլրդ. դրամի ներդրումային, հումանիտար եւ վարկային ծրագրեր

04.02.2011

 Մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաեւ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով տարվա ընթացքում տեղական եւ միջազգային կառույցների, հիմնադրամների եւ բարեգործական կազմակերպությունների միջոցով, ընդգրկելով մարզի գրեթե բոլոր համայնքները, իրականացվել են շուրջ 20.5 մլրդ. դրամի ներդրումային, հումանիտար եւ վարկային ծրագրեր։
Մարզպետարանն իր կարեւորագույն խնդիրներից մեկն է համարել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման աջակցումը եւ դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, հաշվի առնելով, որ փոքր եւ միջին ձեռնարկությունները հիմնականում օգտագործում են տեղական ռեսուրսներ, չեն պահանջում խոշոր ներդրումներ եւ աշխատատեղեր են ապահովում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։
Մարզի փոքր եւ միջին բիզնեսի աջակցման նպատակով իրականացվել են մոտ 4,7 մլրդ. դրամի վարկային ներդրումներ` SEF ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից մոտ 694 մլն. դրամ, UMCOR «Արեգակ» վարկային ծրագրի շրջանակներում` 752.5 մլն. դրամ, «Ակբա-կրետիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի կողմից մոտ 2.74 մլրդ. դրամ։
Իրականացվել են մոտ 13.6 մլրդ. դրամի զարգացման ծրագրեր։ Մարզի տնտեսության զարգացման համար էական ներդրումներ են իրականացրել «Իստեյտ մենեջմենթ ենդ ադմինիստրեյշն քամփնի» ՓԲԸ-ն Տաթեւի վանական համալիրի վերակառուցման ծրագրով` 5.85 մլրդ. դրամ, «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն` 1.5 մլրդ. դրամ, «Շամբ Բիզնես» ՍՊԸ-ն` շուրջ 2.5 մլրդ. դրամ։
Ցուցաբերվել է մոտ 2.2 մլրդ դրամի մարդասիրական օգնություն։
Մարզպետարանի աջակցությամբ եւ ՀԻՄՁ ծրագրի հովանավորությամբ մարզի տարածաշրջանների բիզնես աջակցության կենտրոնները կազմակերպեցին «Սյունիք ՊՌՈԴ ԷՔՍՊՈ-2010» ցուցահանդես-վաճառք, հիմնականում տեղական հումք վերամշակող եւ սննդի արտադրությամբ զբաղվող մարզի գործարարների մասնակցությամբ։
2010 թվականի ընթացքում մարզպետարանի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի հետ գործնական կապերը կրել են շարունակական բնույթ, որի արդյունքում Կապան եւ Գորիս քաղաքների բնապահպանության տեղեկատվության հասարակական կենտրոնները ծավալել են բավականին ակտիվ գործունեություն, լուսաբանվել է տեղական եւ հանրապետական զանգվածային լրատվամիջոցներով։
Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները որոշակիորեն նպաստել են զբաղվածության մակարդակի բարձրացմանը, բնակչությանը մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը, բարելավել մրցակցային միջավայրը, միջմարզային կոոպերացիայի ստեղծմանը, պետական եւ տեղական բյուջեների եկամուտների ավելացմանը եւ այլն։
Աջակցություն է ցուցաբերվել մարզի գործարար շրջանակներին ՀՀ կառավարության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան բիզնես նախագծերի մշակման, կազմման եւ ՀՀ վարչապետի ղեկավարությամբ ստեղծված օպերատիվ շտաբ ներկայացման գործընթացին։ ՀՀ վարչապետի ղեկավարությամբ ստեղծված օպերատիվ շտաբի կողմից ընդունվել է «Էլեն Անի» ներդրումային ծրագիրը։ Ծրագրի իրականացման համար ընկերությանը տրամադրվել է 167.7 մլն դրամ վարկ։ Նոր արտդրամասի գործարկման դեպքում կավելանան հիմնական աշխատողների թիվը` հասնելով 65-ի։
ՀՀ Սյունիքի մարզի 2010-2013 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով ներդրումային ծրագրերի առաջարկ ներկայացրած կազմակերպություններից 2010 թվականին մարզում ստեղծվել են 11 նոր ձեռնարկություններ` հանքարդյունաբերության, հիդրոէներգետիկ, տեղական հումքի վերամշակման, սննդի եւ թեթեւ արդյունաբերության բնագավառներում։
Ստեղծվել է 502 նոր աշխատատեղ, մասնավորապես` «Լեռ-էքս» ՍՊԸ-ում` 160, «Վի Էյջ Սթոուն» ՍՊԸ-ում` 90, «Իսթեյք մենենջմենթ ընդ ադմինիստրեյշն քամփնի» ՓԲԸ-ում` 30, «Արսեն եւ Ներսես» ՍՊԸ-ում` 28, «Մարիլա» ՍՊԸ-ում` 18 եւ «Կաչկար» ՍՊԸ-ում ` 10, ինչպես նաեւ էներգետիկ, շինարարական, առեւտրի եւ սպասարկման ոլորտի տարբեր կազմակերպություններում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36