Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զանգեզուրյան ձմեռ

05.02.2011

Ձյունը հաճելի անակնկալ մատուցեց սյունեցիներին: Փետրվարի 5-ին մեծ ու փոքր գորիսեցիներ մասնակցեցին <<Զանգեզուրյան ձմեռ>> միջոցառմանը, որը նրանց ամենասիրված տոներից մեկն է: Այն կրկին համախմբել էր բոլորին: Նախաձեռնությունը Գորիսի քաղաքապետարանինն էր: Միջոցառման կազմակերպիչները որոշել էին համատեղել հաճելին օգտակարի հետ:
Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ այս միջոցառումն ավանդական եւ հաճելի է դարձել բոլորի համար, եւ ժողովուրդը սիրով է մասնակցում:Մարզպետը, մասնավորապես, նշեց, որ միջոցառումը իր մեջ միասնականության ու համախմբման խորհուրդ ունի:
Ամենուրեք տոնական սեղաններ, երգ-երաժշտությունն էր ուղեկցում բոլորին: Մասնակիցները շուրջպար էին բռնել խարույկի շուրջ: Անցկացվեցին նաեւ մարզական խաղեր եւ ընտանեկան մրցումներ:
Բացի Գորիսից, Քաջարանում էլ նույն տրամադրությունն էր: Քաջարանյան ձմեռն էլ կազմակերպել էր Քաջարանի քաղաքապետարանը:
Ակնկալվում է, որ առաջիկայում մարզի մյուս քաղաքներում նույնպես կկազմակերպվեն նույնատիպ միջոցառումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10