Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում կկառուցվեն 9 փոքր ՀԷԿ-եր

06.02.2011

Եվրոպայի հայկական ընկերությունների ֆորումը` "ABB Սլովակիա" ընկերության եւ "Եվրո էներգո հոլդինգ"-ի հետ համագործակցությամբ, Սյունիքում եւ Արցախում կիրականացնի էներգետիկ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր։ Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, աշխատանքային խումբը Սյունիքում մինչեւ 15 մգվտ հզորությամբ 9 փոքր ՀԷԿ-եր է կառուցելու, որի վերաբերյալ պայմանագրեր է ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետի հետ։
Դրանցից երեքի շինարարարությունը, "ABB Սլովակիա" ընկերության ներդրումներով, շուտով կսկսվի։ "Արցախում մենք բավականին լավ հաջողությունների ենք հասել. պատրաստվում ենք մեծածավալ ներդրումներ կատարել",- ասաց բանախոսը` ավելացնելով, որ Արցախում եւ Սյունիքում, մեծ հավանականությամբ, կկառուցվի բնակարանաշինության էլեմենտների գործարան, որոնք հիմք կհանդիսանան նորարարական տների կառուցման համար։
Ա. Գրիգորյանի տեղեկացմամբ` մայիսի 8-ին կբացվի եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան կառուցված 6 մգվտ հզորությամբ "Թրղի 2" ՀԷԿ-ը։ Վերջինիս տուրբինները բերված են Չեխիայից, գեներատորները` Գերմանիայից։
Սյունիքում էներգետիկ ոլորտի զարգացման համար կներդրվի 15-20 մլն եվրո։ 
                 

                                                                                                          Աղբյուրը` ԱՐՄԵՆՊՐԵՍ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02