Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումները ՀՀ Սյունիքի մարզպետին ներկայացան տարեկան հաշվետվություններով

07.02.2011

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացրին մարզպետարանի աշխատակազմի վարչությունների, բաժինների եւ չորս սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետերը։
Մարզպետի բարձր գնահատականի արժանացան մասնավորապես ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման, առողջապահության եւ սոցիալական ապահովության, տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման, կրթության, մշակույթի եւ սպորտի, քարտուղարության վարչությունների կատարած աշխատանքները։
Մարզպետը դժգոհ էր հատկապես գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության աշխատանքից, որը գնահատեց անբավարար` նշելով, որ իրականությանը չեն համապատասխանում անասնագլխաքանակի մասին եղած տվյալները եւ բավարար չեն այս ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Նրա խոսքով` բավարար չեն նաեւ վարչության կողմից բնապահպանության ոլորտում արված աշխատանքները։
Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարվեց այս տարի հատկապես ուշադրություն դարձնել մանկական մահերին, յուրաքանչյուր մահվան դեպքի համար պատասխանատվության կանչել բժշկին։ Ի դեպ, նախորդ տարի մարզում արձանագրվել էր 0-1 տարեկան երեխաների մահացության 17 դեպք։ Խնդիր դրվեց վարչության առջեւ, որ մարզում բժշկական կադրերի պակասը լրացնելու համար ուղեգրերով բուհեր գործուղված երիտասարդներից պահանջեն ետ վերադառնալ եւ աշխատել մարզում։
Մարզպետը հանձնարարեց ուշադրություն դարձնել բազմազավակ ընտանիքներին, եռամսյակը մեկ կազմակերպել այցելություններ նման ընտանիքներ եւ հնարավորինս աջակցել նրանց։ Նպաստառու ընտանիքների հաշվառմասն գործում սոցիալական ծառայությունների տարածքային աշխատակիցներին հանձնարավեց ցուցաբերել խիստ անաչառություն։
Մարզպետարանի աշխատակազմի մյուս վարչությունների, ինչպես նաեւ բաժինների ու սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատանքը մարզպետի կողմից նունպես արժանացավ դրական գնահատականի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28