Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր աշխատատեղեր Սյունիքում
15.02.2011
Սյունիքի մարզի 2010-2013 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով` ներդրումային ծրագրերի առաջարկ ներկայացրած կազմակերպություններից վերջին մեկ տարում մարզում ստեղծվել են 11 նոր ձեռնարկություն` հանքարդյունաբերության, հիդրոէներգետիկ, տեղական հումքի վերամշակման, սննդի եւ թեթեւ արդյունաբերության բնագավառներում։
Ըստ մարզպետարանի սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի տեղեկատվության` նորաբաց ձեռնարկություններում բացվել է 502 նոր աշխատատեղ, մասնավորապես` «Լեռ-էքս» ՍՊԸ-ում 160 աշխատատեղ, «Վի Էյջ Սթոուն» ՍՊԸ-ում` 90, «Իսթեյք մենենջմենթ ընդ ադմինիստրեյշն քամփնի» ՓԲԸ-ում` 30, «Արսեն եւ Ներսես» ՍՊԸ-ում` 28, «Մարիլա» ՍՊԸ-ում` 18 եւ «Կաչկար» ՍՊԸ-ում` 10 աշխաատեղ։
Նոր աշխատատեղեր են բացվել նաեւ մարզի էներգետիկ, շինարարական, առեւտրի եւ սպասարկման ոլորտի տարբեր կազմակերպություններում