Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համալրվում են համայնքային ծառայողների թափուր պաշտոնները

20.02.2011

Սյունիքի մարզում շարունակվում է համայնքային ծառայողների թափուր պաշտոնների համալրման գործընթացը։ 2010թ. հայտարարվել է նման 42 եւ կայացել 35 մրցույթ, որից 7-ը` համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարների թափուր պաշտոնների համար։Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ մարզում առկա է համայնքային ծառայության 399 պաշտոն։
Անցած տարի մարզում անցկացվել են համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման դասընթացները, որին մասնակցել է 31 համայնքային ծառայող։ Մարզի համայնքների ղեկավարների եւ աշխատակազմերի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակություների կատարելագործման նպատակով մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետների կողմից անցկացվել են խորհրդատվական բնույթի սեմինար-պարապմունքներ, իսկ «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի կողմից միայն անցած տարի վերապատրաստվել են մարզի համայնքների 76 ղեկավարներ ու ավագանիների անդամներ։
Աշխատանքներ են կատարվել նաեւ աշխատակազմերի տեխնիկական վերազինման նպատակով։ Սեփական եւ արտաքին միջոցների ներգրավմամբ Սյունիքի 70 գյուղական համայնքներ ապահովված են համակարգչային տեխնիկայով, իսկ 60 համայնքներում մշտապես գործում է ինտերնետային կապ։ Համայնքների հետ էլեկտրոնային հեռահաղորդակցման ապահովման ու տեղեկատվության փոխանակման օպերատիվության նպատակով մարզպետարանի օժանդակությամբ բոլոր 109 համայնքներն ունեն էլեկտրոնային հասցեներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37