Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կուրիսի գյուղապետը վերընտրվել է

21.02.2011

 Սյունիքի մարզի Կուրիս եւ Քարաշեն գյուղական համայնքներում փետրվարի 20-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ. Կուրիսում (Մեղրիի տարածաշրջան)` համայնքի ղեկավարի, իսկ Քարաշենում (Գորիսի տարածաշրջան)` համայնքի ավագանու։
Նախնական տվյալներով` Կուրիսում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, առաջադրված միակ թեկնածու Սուրիկ Գրիգորյանը։ Ընտրելու իրավունք ունեցող 60 կուրիսեցիներից քվեարկությանը մասնակցել է 36-ը, որոնք բոլորն էլ իրենց ձայնը տվել են թեկնածուի օգտին։
Քարաշեն համայնքի ավագանու 5 անդամի համար առաջադրված 7 թեկնածուներից ընտրվել են 4-ը, 2-ը հավաքել են 27-ական ձայն։ Թե ով կլինի ավագանու 5-րդ անդամը, այսօր կորոշի թիվ 37 ԸԸՀ-ը` վիճակահանությամբ։ Անկախ վիճակահանության արդյունքներից, Քարաշենում կձեւավորվի ՀՀԿ-ական, միայն արական սեռից բաղկացած համայնքի ավագանի։
Հաջորդ ՏԻՄ հերթական ընտրություններ Սյունիքում կանցկացվեն մարտի 20-ին` մարզի 6 համայնքում։ Այդ օրը համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են նշանակվել Շուռնուխում, միայն համայնքի ղեկավարի ընտրություններ` Կաղնուտ, Լոր եւ Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղերում, իսկ մարզի Նոր Աստղաբերդ եւ Սիսիանի տարածաշրջանի Որոտան համայնքներում այդ օրը նախատեսված են միայն համայնքի ավագանու ընտրություններ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36