Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի վեց համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ
24.02.2011
Գործող ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` փետրվարի 23-ին ավարտվեց մարտի 20-ին Սյունիքի մարզի 6 համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների թեկնածուների առաջադրման ժամկետը։
Կաղնուտի համայնքի ղեկավարի համար առաջադրվել է 2 թեկնածու` գործող գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը եւ Կարեն Փարամազյանը, իսկ Նոր Աստղաբերդի համայնքի ավագանու համար առաջադրված հինգ թեկնածուներից 2-ը կին են։
Մարզի մյուս տարածաշրջանների` Շուռնուխի, Լորի եւ Գորիսի համայնքների ղեկավարների համար առաջադրվել են մեկական թեկնածուներ։ Նրանք բոլորն էլ գործող գյուղապետերն են։ Շուռնուխում առաջադրվել է Հակոբ Արշակյանը, Լորում` Դավիթ Առուստամյանը, Գորիսի Որոտան համայնքում` Սուրիկ Օհանջանյանը։
Մարտի 20-ին Շուռնուխի եւ Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղերում կանցկացվեն նաեւ համայնքի ավագանու հերթական ընտրություններ։ Շուռնուխի համայնքի ավագանու համար առաջադրվել է 4 թեկնածու, իսկ Գորիսի տարածաշրջանի Որոտանի համայնքի ավագանու համար առաջադրվել է 8 թեկնածու։