Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդունելությանը մասնակցեց 40 մարդ

01.03.2011

ՀՀ Սյունիքի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունը կայացավ փետրվարի 28-ին։ Ընդունելության համար նախապես դիմել էր 78 մարդ, մասնակցեց 40-ը։
Դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 26, աշխատանքի տեղավորման` ութ, ռմբակոծության հետեւանքով վնասված գույքի փոխհատուցման խնդրով` մեկ, առողջության վերականգնման հետ կապված` մեկ, անձնական բնույթի խնդրանքով` չորս հոգի։
Դրամական օգնության համար դիմած 26 քաղաքացիների դիմումներից 23-ին տրվեց դրական պատասխան, երեքի խնդրանքը մերժվեց։
Աշխատանքի տեղավորման խնդրանքով ընդունելության եկած ութ քաղաքացիներ վերցվեցին հաշվառման։
Անձնական բնույթի խնդրանքով դիմած քաղաքացիներից երկուսին ցուցաբերվեց աջակցություն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28