Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի առթիվ
07.03.2011
Սիրելի կանայք,
Սիրով շնորհավորում եմ ձեզ գարնանային այս հիասքանչ տոնի կապակցությամբ։ Մարտի 8-ը եւս մեկ հրաշալի առիթ է մեր երախտագիտության ու սիրո, ակնածանքի եւ գնահատանքի խոսքերն ուղղելու ձեզ` ձեր նվիրումի եւ հոգատարության, անսպառ բարության ու համբերության, ձեր ոգեշնչող ներկայության համար։
Դարեր ի վեր հայ կանայք եղել են հայոց օջախները շեն պահողն ու պահպանողը։
Մեր ժողովրդի ու նրա ստեղծած արժեքների հարատեւության, ձեռքբերումների ու ազգապահպանման գործում անգնահատելի է ձեր դերակատարությունը։
Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր մայրերին, որ ընտանիքի հենասյունն են,կրողն ու փոխանցողը մեր դարավոր ավանդույթների եւ համամարդկային արժեքների։ Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կյանքում ունենա ամուր հենարան` սիրող ամուսին ու երջանիկ զավակներ։
Կրկին շնորհավորելով գարնան այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, որ տոնը սկիզբ առնող գարնան հետ ուրախություն բերի, եղեք գեղեցիկ ու հմայիչ։
Թող սերը, ջերմությունն ու երջանկությունը միշտ լինեն ձեր ուղեկիցը` հանուն արժանավոր զավակների դաստիարակության, ընտանիքի զորացման ու պետականության վաղվա օրվան։
Հարգանքներով` Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան