Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզերում ամփոփվեցին զարգացման ծրագրերի քննարկումները

12.03.2011

Սյունիքի մարզում այսօր անցկացված խորհրդակցությամբ ամփոփվեց մարզային զարգացման ծրագրերի քննարկումների ընթացիկ փուլը։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ մարզպետարանում կայացած խորհրդակցությանը ներկայացվեցին Սյունիքի մարզի 2010-2013թթ. զարգացման ծրագրով իրականացված եւ իրականացվելիք աշխատանքները, նախատեսվող ներդրումների ծավալները։
Մարզային քննարկումների արդյունքում արձանագրվել էր, որ անհրաժեշտություն կա լրամաշակել զարգացման ծրագրերը, տարեկան աշխատանքային պլանները, ինչպես նաեւ միասնականացնել ծրագրերի նկատմամբ մոնիթորինգի համակարգը։ Հաշվի առնելով, որ անցած շաբաթ ՏԿ նախարարությունում այդ խնդիրների հետ կապված քննարկումներ են եղել մարզպետարանների աշխատանքնային խմբերի հետ` հանձնարարվեց դրանց հիման վրա ներկայացնել առաջարկություններ։
Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ 2011թ. առաջին երկու ամսվա ընթացքում Սյունիքի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները։ Թեեւ մարզում ընդամենը եկամուտների մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է արձանագրվել, այնուամենայնիվ փոխվարչապետը հորդորեց մշտական աշխատանքներ իրականացնել 2011թ. պլանավորված եկամուտների մակարդակի ապահովման ուղղությամբ։
Ներկայացվեց համայնքների 2011 թ. բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2010թ. ցուցանիշների նկատմամբ, ինչպես նաեւ անդրադարձ եղավ վարձակալության տրվող գյուղնշանակության հողերի ավելացման խնդրին։
 

                                                    Աղբյուրը` ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28