Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

78 սյունեցի դպրոցականներ կմասնակցեն առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին

16.03.2011

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին այս տարի կմասնակցի սյունեցի 78 աշակերտ` 15 առարկայից։Ինչպես պատասխանատուներն են հավաստում, օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները գոհացուցիչ են։
Հատկապես աշխարհագություն, պատմություն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն առարկաներից աշակերտները բարձր առաջադիմություն են ցուցաբերել։ Մարզային փուլին մասնակցած 460 աշակերտից 125-ը զբաղեցրել են մրցանակային տեղեր։ Աչքի են ընկել հատկապես Կապանի թիվ 2 եւ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցների աշակերտները։ Լավ արդյունքներ ունեն նաեւ Կապանի թիվ 7, Սիսիանի թիվ 4, թիվ 5, Մեղրիի թիվ 1 եւ Գորիսի թիվ 1 դպրոցները։ Այս տարի քիչ չեն եղել նաեւ օլիմպիադայի մարզային փուլին մասնակցած գյուղական դպրոցների սաները։
Նրանցից Շինուհայրի եւ Խնձորեսկի դպրոցի սաները կմասնակցեն օլիմպիադայի հանրապետական փուլին` հապատասխանաբար «Հայոց եկեղեցու պատմություն» եւ «Ռազմագիտություն» առարկաներից։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս դպրոցականների առարկայական օլիմպիադայի հովանավորն ու աջակիցը եղել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նրա նախաձեռնությամբ` այս տարի եւս օլիմպիադայի մարզային փուլում 1-3-րդ տեղեր զբաղեցրած աշակերտները կարժանան դրամական պարգեւների` 1-ին տեղի համար նախատեսված է 10 հազար, 2-րդի համար` 7 հազար եւ 3-րդ տեղի համար 5 հազար դրամ գումար։
Մարզպետը կհոգա նաեւ օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու նպատակով աշակերտների մայրաքաղաք տեղափոխելու ծախսերը։ Այս տարի օլիմպիադայի մարզային փուլում «Մաթեմատիկա» առարկայից բարձր առաջադիմություն ցուցաբերած 3 աշակերտներ իրենց ուսուցիչների հետ միասին դրամական պարգեւների կարժանանան նաեւ «Գարեգին Միքայելյան» հիմնադրամի կողմից, յուրաքանչյուրին` 175 հազար դրամ։ Նպատակը մաթեմատիկական գիտելիքների խթանումն ու առարկայի նկատմամբ սեր առաջացնելն է դպրոցականների շրջանում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:15:04