Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանում մեկնարկեց վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի գավաթի համար անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլը

26.03.2011

Կապանի մարզադպրոցում այսօր մեկնարկեց վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահի գավաթի համար անցկացվող ամենամյա մրցաշարի եզրափակիչ փուլը, որը կտեւի երեք օր։ Միջոցառման հանդիսավոր բացմանը վոլեյբոլիստներին ողջունեց եւ հաջողություն մաղթեց ֆեդերացիայի նախագահ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցում են տղամարդկանց 15 եւ կանանց 4 թիմեր` Կապանից, Գորիսից, Սիսիանից, Արցախից եւ մայրաքաղաքից։
Մասնակցում է նաեւ փյուռքահայ ուսանողների թիմը։ Մրցաշարն անցկացվում է օլիմպիական կարգով, այսինքն` վիճակահանությամբ երկու թիմեր խաղում են իրար հետ. պարտվող թիմը դուրս է մնում, հաղթողը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար։ Մրցաշարին մասնակցող բոլոր թիմերը սիրողական թիմեր են։ Կանոնադրության մեջ նշված է, որ այն մարզիկները, ովքեր 2010թ.-ին խաղացել են ՀՀ բարձրագույն խմբում, չեն կարող մասնակցել միջոցառմանը։
Միջոցառման նպատակը վոլեյբոլի մասսայականացումն է, խաղի զարգացումը, ինչպես նաեւ` շնորհալի վոլեյբոլիստների հայտնաբերումն ու ընդգրկումը պրոֆեսիոնալ թիմերում։
Մրցաշարի կազմակերպման ու անցկացման հարցում ֆեդերացիային աջակցել է Սյունիքի «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդաան հասարակական կազմակերպությունը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36