Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Սյունիք

28.03.2011

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր առաջին երկօրյա աշխատանքային այցը Սյունիք սկսեց Կապանից` մարզպետարանի դահլիճում հանդիպելով մարզի համայնքների ղեկավարների ու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրեց մարզի գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրները` կարեւորելով սերմացուի, պարարտանյութի, թունաքիմիկատների պակասը, գյուղտեխնիկայի մաշվածությունը։
«Այսօր Սյունիքում գյուղացու խնդիրները միայն ֆինանսների հետ չեն կապված. մեր գյուղերում կան նաեւ կազմակերպչական խնդիրներ։ Գյուղացին կարիք ունի խորհրդատվության», - ասաց Սյունիքի մարզպետը։ Հանդիպման ընթացքում գյուղնախարար Ս. Կարապետյանը խոսեց այս տարվա իրականացվելիք աշխատանքների մասին, նշեց, որ ծրագրերը պետք է կատարվեն համախմբված, իսկ տարվա վերջում պետք է ունենանք շոշափելի արդյունքներ։
«Տարվա սկզբից երկրի ղեկավարության կողմից գյուղատնտեսությունը հայտարավել է գերակա ձյուղ եւ մեր հանրապետության նախագահի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ` իրավիճակը շտկելու համար։ Առաջնահերթ խնդիրը պետք է լինի գյուղացու կողքին կանգնելը եւ համատեղ խնդիրները լուծելը» , - նշեց նախարարը։ Այնուհետեւ նա անդրադարձավ այս տարի գյուղացուն տրվելիք առավել շահավետ վարկերին։ Հանդիպումից հետո Ս. Կարապետյանը եւ նրան ուղեկցող անձինք եղան Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղական համայնքում, հանդիպեցին բնակիչների հետ եւ պատասխանեցին նրանց հուզող հարցերին։
Այստեղ նախարարը կարեւորեց առաջիկայում հողերի խոշորացման ծրագրերը, գյուղացիական կոոպերատիվների ստեղծումը։ Այնուհետու նախարարը մեկնեց Գորիս, այցելեց «Հայկ-ԺՈՍ» ՍՊԸ ալրաղաց եւ ծանոթացավ աշխատանքներին։ Մարտի 27-ին նախատեսված է գյուղնախարարի այցը Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանների վեց գյուղական համայնքներ` Տեղ, Կոռնիձոր, Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ, Գորայք։
Այս գյուղերում նախարարը ծանոթացավ գյուղացիական տնտեսությունների կողմից իրականացվող գարնան նախապատրաստական աշխատանքներին, նաեւ` ոլորտի հիմնախնդիրներին։ Մասնավորապես, Գորայքում քննարկվեց արդեն իսկ մեկնարկած գյուղատնտեսական պիլոտային մի ծրագիր, որը վերաբերում է անասնաբուծությանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53