Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Կապանում` նվիրված հաշմանդամների իրավունքներին

30.03.2011

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն մարտի 29-ին Կապանում հանդիպեցին մարզպետարանի եւ քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների, նաեւ հաշմանդամների խնդիրներով զբաղվող տեղական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն իրազեկումն է հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ հանրապետությունում ընթացող օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաեւ` նրանց մասնակցության հնարավորության ապահովումը գործընթացին։
Նախարարության աշխատակազմի հաշմանդամների տարածքային հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Քրիստինե Հովհաննիսյանը մասնակիցներին տեղեկացրեց, որ 2010թ. հոկտեմբերի 22-ից Հայաստանում վավերացվել եւ ուժի մեջ է մտել Հաշմանդամություն ունեցող անձանց մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, ներկայացրեց կոնվենցիայի մի քանի սկզբունքներ` արժանապատիվ վերաբերմունք հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, նրանց աշխատանքի, տեղեկացվածության իրավունք եւ այլն։
«Սա կարեւոր փաստաթուղթ է, որը ենթադրում է որոշակի իրավունքների եւ պարտականությունների իրականացում հենց պետության կողմից, սա էլ իր հերթին ենթադրում է օրենսդրական փոփոխություններ, որպեսզի օրենսդրական դաշտը համապատասխանեցվի միջազգային նորմերին ու պայմանագրերին եւ ավելի հասցեական դարձվի հաշմանդամների իրավունքների պաշտպանությանն ուղղված թե' պետության, թե' հասարակության կողմից կատարվող քայլերը», - ասաց նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ Արմեն Կարոյանը։
Հայաստանում արդեն սկսվել է օրենսդրական դաշտի հարմարեցումը` քննարկման փուլում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ սոցիալական ներառման մասին օրենքի նախագիծը։ Կա նաեւ հաշմանդամության սահմանման նոր մոդելը, ինչն էականորեն տարբերվում է նախորդից։ Հանդիպման մասնակիցների կողմից առաջարկություններ եղան մարզերում ստեղծել հաշմանդամների կենտրոններ, ինչպես նաեւ ձեռնարկել միջոցառումներ եւ պաշտպանել նրանց աշխատելու իրավունքը։ Նախարարության կողմից նման հանդիպումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերում, մինչեւ ապրիլի վերջը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36