Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզում կմեկնարկի ՎՀԱ ծրագիրը
31.03.2011
ՀՀ Կառավարության` «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի իրականացման նպատակով` այս տարի պետբյուջեից Սյունիքին կհատկացվի 61 մլն դրամ։ Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի որոշմամբ` տրամադրվելիք գումարը բաժանվել է` ըստ տարածաշրջանների` Կապանին 21 մլն դրամ, Գորիսին` 20 մլն, Սիսիանին` 14 մլն, Մեղրիին` 6 մլն դրամ։
Հանձնաժողովն արդեն հաստատել է 15 ենթածրագիր, որից 10-ը` Գորիսում, 5-ը` Կապանում։ Ծրագիրը մարզում կմեկնարկի ապրիլից։ Նախորդ տարի ՀՀ Կառավարության այս ծրագրով Սյունիքում իրականացվել է 101 ենթածրագիր, որից 45-ը` քաղաքային, 56-ը` գյուղական համայնքներում։
Ժամանակավոր աշխատատեղով ապահովվել են 961 գործազուրկներ եւ աշխատանք փնտրող քաղաքացիներ։ Նշված ենթածրագրերի միջոցով մարզի 55 համայնքում կատարվել են ճանապարհների, փողոցների, մայթերի, խաղահրապարակների սանիտարական մաքրման, նորոգման եւ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների բարեկարգման աշխատանքներ։