Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի վեց համայնքում կիրականացվի անասնապահական ծրագիր

05.04.2011

Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ գյուղնախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը կիրականացվի նաեւ Սյունիքի մարզի վեց համայնքում` Խնձորեսկում, Վերիշենում, Ակներում, Ծղուկում, Գորայքում եւ Սառնակունքում։ Որպես ծրագրի առաջին պիլոտային համայնք ընտրվել է Գորայքը, որտեղ էլ այս տարվանից մեկնարկել է ծրագիրը։ Մյուս հինգ համայնքներում այն կսկսվի եկող տարվանից։
Որպես ծրագրի իրականացման տարածք վեց համայնքների համար առանձնացվել են մոտ 38 հազ. հա հեռագնա եւ 25 հազ. հա գյուղամերձ արոտներ։ Հետագայում ծրագրում ընդգրկված համայնքների թիվը մարզում կհասցվի 10-ի։ Ծրագրի շրջանակներում համայնքներին տրվելու է գյուղտեխնիկա, ջրարբիացվելու, նորոգվելու են հեռավոր արոտավայրեր տանող ճանապարհները։ Համայնքներում ստեղծվելու են անասնաբուժական կենտրոններ, համամբվելու են համայնքների ուժերը` ստեղծվելու են սպառողական կոոպերատիվներ, մասնավորապես` Համայնքների արոտ օգտագործողների։
Ֆերմերային տնտեսությունները միավորվելու են` հարցերը միասին լուծելու համար։ Նաեւ նախատեսվում է մարզում մոտ 550 հա վարելահողեր դնել շրջանառության մեջ` ձմեռային կերի կուտակման նպատակով։ Ծրագիրն ունի եւս մեկ բաղադրիչ` մրցակցային դրամաշնորհային ծրագիր, որը նորություն է չէ Սյունիքի համար։ Նման երեք ծրագիր արդեն իրականացվել է մարզում, մասնավորապես` տրամադրվել է դրամաշնորհ` 17 հազար դոլարի չափով կարմրահասկ հաճարի արտադրության եւ վերամշակման նպատակով։ Յուրաքանչյուր համայնքում ծրագրի տեւողությունը 3 տարի է, իսկ ծրագրի ընդհանուր տեւողությունը` 5 տարի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:35:56