Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզում երեխաների հաշվառումը կատարվել է 60 տոկոսով

06.04.2011

Սյունիքի մարզում շարունակվում են մինչեւ 16 տարեկան երեխաների պարտադիր հաշվառման աշխատանքները։ Գործընթացը համատեղ իրականացվում է մարզի անձնագրային բաժինների, համայնքապետարանների, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության եւ տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, կրթօջախների կողմից։
Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանի տեղեկացմամբ, արդեն կատարվել է աշխատանքների 60 տոկոսից ավելին, ինչը հնարավություն է տալիս ասելու, որ նախատեսված ժամկետում` մինչեւ մայիսի 31-ը, աշխատանքները կավարտվեն։ Գործընթացում որեւէ խնդիրներ չկան, անձնագրային բաժիններում հերթեր չեն գոյանում, քանի որ նախօրոք մշակվել է գրաֆիկ եւ յուրաքանչյուր դպրոցի, մանկապարտեզի ծնող գիտի, թե երբ ներկայանա անձնագրային բաժին։
Սյունիքի մարզում մինչեւ 16 տարեկան երեխաների թիվը շուրջ 24 500 է, որից 14 604-ը հաճախում է դպրոց, 3 852-ը` նախադպրոցական ուսումնական հաստատություն։ Մնացած մանկահասակ երեխաները, որոնք եւս հաշվառման ենթակա են, մանկապարտեզ չեն հաճախում։ Վարչության պետը հավաստիացրեց, որ գործընթացում խոչընդոտներ չկան, միայն որոշ խնդիրներ կան այն երեխաների հաշվառման հետ կապված, որոնց երկու ծնողներն էլ բացակայում են հանրապետությունից։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30