Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվում են համայնքային բյուջեները

14.04.2011

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Սյունիքի մարզի համայնքների բյուջեները կատարվել են նախատեսվածի 88,9 տոկոսով։
Սեփական եկամուտներն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախատեսվել էր 259 մլն 513 հազ. դրամ, փաստացի մուտքը կազմել է 184 մլն 685 հազ. դրամ կամ նախատեսվածի 71,2 տոկոսը։
Գույքահարկի գծով մուտքերը կազմել են նախատեսվածի 80,7 տոկոսը, հողի հարկի գծով` 57,9 տոկոսը։ Համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձավճարների հավաքագրումը կատարվել է 72,2 տոկոսով։ Մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանի տեղեկատվությամբ` որ անցած տարվա նույն ժամանակահատվածում գույքահարկի գանձումների մակարդակն աճել է 52 տոկոսով, հողի հարկի գանձումները նվազել են 33 տոկոսով, իսկ հողի վարձավճարների հավաքագրումը` 2 տոկոսով։
Ըստ վարչության պետի` հողի հարկի գանձումների ցածր մակարդակը պայմանավորված է նրանով, որ տարվա այս սեզոնին գարնան գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված գյուղացու համար հեշտ չէ վճարումներ կատարելը, առավել եւս, որ անցած տարին խիստ անբարենպաստ է եղել գյուղատնտեսության համար։ Վարչության պետը հույս հայտնեց, որ հաջորդ եռամսյակներին մարզում նկատելիորեն կաճեն հողի հարկի եւ հողերի վարձավճարների ցուցանիշները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10