Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանում կայացավ Հայաստանի Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը

21.04.2011

Կապանում մեկնարկեց Հայաստանի Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին Կապանի եւ Քաջարանի մոտ քսան դպրոցներ։
Երկօրյա մրցումներին մասնակցում էին առաջինից վեցերորդ դասարանի աշակերտները։ Քաջարանը ներկայացնում էին թիվ 1 եւ 2 միջնակարգ դպրոցները։ Երեխաները մրցում էին տեղից թռիչք երկարություն, 30 մ վազքի, թենիսի գնդակի նետում եւ հրում ձեւերում։
Մրցումներն անցկավեցին Կապանի Եղիշե Չարենցի անվան թիվ 13 միջնակար դպրոցի մարզադահլիճում եւ դպրոցին կից ֆուտբոլային դաշտում։ Անբարենպաստ պայմանների պատճառով նախատեսված էստաֆետա մարզաձեւը չանցկացվեց։
Լավագույն արդյունք ցույց տված երեխաները կմեկնեն Գորիս, որտեղ կմասնակցեն Ազգային ժողովի գավաթի խաղարկության հանրապետական փուլին, որը կկայանա ընթացիկ տարվա ապրիլի 22-ին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53