Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կնշվի Գ. Նժդեհի 125 եւ Լեռնահայաստանի 90-ամյակները
22.04.2011
Սյունիքի մարզում ապրիլի 26-ին եւ 27-ին մեծ շուքով կնշվեն Գարեգին Նժդեհի 125 եւ Լեռնահայաստանի 90-ամյակները։ Սյունիքի մարզպետարանի կողմից հաստատված հոբելյանական միջոցառումների ծրագրի` այդ առիթով նախատեսված է անցկացնել գիտաժողով, որի առաջին նիստը ապրիլի 26-ին տեղի կունենա Տաթեւի վանական համալիրում։ Հաջորդ օրը գիտաժողովի պատվիրակներն իրենց աշխատանքները կշարունակեն Կապանում։
Նախքան գիտաժողովի երկրորդ նիստի սկսվելը պատվիրակները կայցելեն Գարեգին Նժդեհի հուշահամալիր, որտեղ կկատարվի պսակադրության արարողություն։ Գիտաժողովի ավարտից հետո հյուրերը կայցելեն Կապանի ժամանակակից արվեստի թանգարան, իսկ երեկոյան մշակույթի կենտրոնում կլինի մեծ համերգ` նվիրված օրվա խորհրդին։