Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գ. Նժդեհի 125 եւ Լեռնահայաստանի 90-ամյակներին նվիրված հանրապետական գիտաժողով` Սյունիքում

27.04.2011

Սյունիքի մարզում ապրիլի 26-27-ին անցկացվեց հանրապետական գիտական նստաշրջան` նվիրված Գարեգին Նժդեհի 125 եւ Լեռնահայաստանի 90-ամյակներին։ Գիտաժողովի առաջին նիստը, որը նախագահում էր ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ անդամ Արամ Սիմոնյանը, կայացավ Տաթեւ գյուղում։ «Լեռնահայաստանի հանրապետությունը հայոց պետականության օրինակ» «Գ.Նժդեհ. Հայոց պատմությունը` գաղափարական զենք», «Գ. Նժդեհի փիլիսոփայական հայացքների տեսական հենքը» «Ազգային ինքնության նժդեհյան նախագիծը» եւ «Գ.Նժդեհի գործունեությունը ԱՄՆ-ում» թեմաներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ-ի անդամներ ու ԵՊՀ դասախոսներ։
Գիտաժողովի երկրոդ նիստն անցկացվեց Կապանում։
Մինչ նիստի աշխատանքների սկսվելը, գիտաժողովի պատվիրակները այցելեցին Գարեգին Նժդեհի հուշահամալիր, որտեղ կատարվեց պսակադրության արարողություն։ Գիտաժողովի երկրորդ նիստի ընթացքում, որը ղեկավարում էր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, հնչեցին զեկույցներ` «Կզնութ գյուղի Տեր-Հարությունյանների տոհմը», «Նժդեհը 1912թ. ՀՅԴ դատավարության նյութերում», «Լեռնահայաստանի սահմանների հարցի շուրջ» եւ այլ թեմաներով։
Հետաքրքիր քննարկում ծավալվեց Գ. Նժդեհի ծննդավայրի հարցի շուրջ։ Գիտաժողովի ընթացքում կարեւորվեց սյունեցիների դերը Գ.Նժդեհի գլխավորությամբ կազմակերպված ազատագրական պայքարի գործում։ Շատերը նկատեցին, որ անվերջ կարելի է խոսել Գ.Նժդեհի, որպես ռազմական, քաղաքական գործչի, փիլիսոփայի մասին, ում համար ազգային շահը վեր էր ամեն ինչից։ Գիտաժողովի ավարտին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց գիտական նստաշրջանի կազմակերպիչներին եւ առաջարկեց Սյունիքում անցկացնել եւս մեկ գիտաժողով` այս անգամ նվիրված Սյունիքի պատմության մյուս էջերին։
Առաջարկ եղավ նաեւ հրատարակել գիտաժողովի նյութերը, որոնք ուսուցողական տեսանկյունից պիտանի կարող են լինել եւ ուսանողների, եւ դպրոցականների համար։ Գիտաժողովի ավարտից հետո պատվիրակներն այցելեցին Կապանի ժամանակակից արվեստի թանգարան, իսկ երեկոյան Կապանի մշակույթի կենտրոնում կլինի մեծ համերգ։
Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Հայաստանի ազգային արխիվը եւ Սյունիքի մարզպետարանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47