Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համագործակցության նոր եզրեր
29.04.2011
Ապրիլի 18-20-ը Երեւանում տեղի ունեցավ «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական հարաբերություններում» խորագիրը կրող առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որին մասնակցում էր Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի գլխավորած մարզային պատվիրակությունը։
Համաժողովի եւ արդյունաբերական ինովացիայի ցուցահանդեսի շրջանակներում ձեռք է բերվել համաձայնություն` ՀՀ Սյունիքի եւ Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզերի միջեւ առեւտրա-արդյունաբերական, գիտատեխնիկական, զբոսաշրջության զարգացման եւ մշակութային համագործակցության հուշագիր հաստատելու վերաբերյալ։
Համագործակցության շրջանակներում նախատեսվում են նաեւ երկու մարզերի քաղաքային համայնքների միջեւ հաստատել «քույր քաղաքների» հուշագրեր, որոնք կնպաստեն երկու մարզերի միջեւ առեւտրա-արդյունաբերական, գիտատեխնիկական, զբոսաշրջության եւ մշակութային համագործակցության զարգացմանը։