Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգեւատրվեցին նկարչական լավագույն աշխատանքների հեղինակները

30.04.2011

Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը ապրիլի 30-ին ընդունեց Գերմանիայի վերակառուցման բանկի (KFW) ` <<Շիկահողի կենսոլորտային արգելոցի եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման>> ծրագրի պատասխանատուներին։
Հանդիպման ժամանակ քննարկվեց ծրագրերի ռազմավարությունն ու գործողությունների պլանը։ Ծրագրի ղեկավար Գյունտր Լոյսքանդլին վստահություն հայտնեց, որ բացի Շիկահողի ենթաշրջանի հինգ գյուղական համայնքներից, նախատեսված են նաեւ զարգացման ծրագրեր Կապան քաղաքի համար։
«Այս մեծ ծրագրի ավարտին տարածաշրջանում կունենանք բնության հետ ներդաշնակ ապրող բարեկեցիկ բնակչություն»։
Սյունիքի մարզպետարանի, ՀՀ բնապահպանության ու տարածքային կառավարման նախարարությունների, Գերմանիայի կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 4 մլն եվրո է, տեւողությունը` 5 տարի։
Հանդիպման ավարտից հետո Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում «Մրցույթ/մրցանակ» միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր «Իմ երազանքների գյուղը» թեմայով նկարչական լավագույն աշխատանքների ցուցահանդես եւ հեղինակների պարգեւատրման հանդիսավոր արարողություն։
Միջոցառումը, որն անցկացվել է այս տարվա փետրվարին Կապանի տարածաշրջանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ եւ Ներքին Հանդ գյուղերի դպրոցներում, Գերմանիայի վերակառուցման բանկի (KFW) եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում, «Շիկահող» պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծման եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում» ծրագրի բաղադրիչն է։ Դպրոցականների համար անցկացված այս մրցույթին մասնակցել է 110 երեխա, որոնցից 13-ի աշխատանքները ճանաչվել են լավագույնը եւ ծրագրի ղեկավարության կողմից արժանացել թանկարժեք նվերների` բջջային հեռախոսների եւ ուսապարկերի։
Մրցույթին մասնակցած մյուս երեխաներին, նաեւ այդ գյուղերի դպրոցներին եւս տրվել են նվերներ` գրենական պիտույքներ եւ պահպանվող բուսական ու կենդանական աշխարհին նվիրված պլակատներ` կենսաբանության դասաժամերին օգտագործելու համար։ Նկարչական աշխատանքներում երեխաներն իրենց գյուղը պատկերել էին պայծառ ու լուսավոր գույներով։
Մրցույթի նպատակն էր աշակերտների շրջանում բարձրացնել տեղեկացվածությունը Շիկահողի կենսոլորտային արգելոցի ստեղծման ծրագրի վերաբերյալ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:32:49