Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետն ընդունել է Գերմանիայի վերակառուցման բանկի պատվիրակությանը

02.05.2011

Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանը մայիսի 2-ին ընդունել է Գերմանիայի վերակառուցման բանկի (KFW) ««Շիկահող» պետարգելոցի հիմքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծման եւ շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում» ծրագրի ղեկավար Գյունտեր Լոյսքանդլիի ղեկավարած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` մարզպետը բարձր է գնահատել համագործակցությունը։ Այնուհետեւ Գյունտեր Լոյսքանդլին ներկայացրեց ծրագրի ռազմավարությունը։
Մարզի ղեկավարը կարեւորեց «Շիկահողի ծրագրի» մեկնարկը, մասնավորապես Կապան քաղաքի ներգրավվածությունն այս ծրագրին։
Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, երկկողմ փոխշահավետ գործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Ընդգծելով ֆինանսական զարգացման համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ծրագրի հիմնական փոխլրացնող նպատակները տեղական բնակչության կենսապայմանների բարելավման եւ տարածքի կենսաբազմազանության պաշտպանության ուղղությամբ` մարզպետը պատրաստակամություն հայտնեց` աջակցելու փոխգործակցությանն ուղղված քայլերին, ինչը թույլ կտա ապահովել կայուն սոցիալ-տնտեսական զարգացում եւ բնապահպանական վիճակի բարելավում ծրագրի ազդեցության գոտում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53