Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը Մայիսի 9-ի` Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

09.05.2011

Սիրելի հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 9-ի` Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ։
Աշխարհի բազմաթիվ ազգերի հետ հայ ժողովուրդը եւս այսօր տոնում է երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, եւ դա շնորհիվ ձեզ, սիրելի վետերաններ։
Ամեն տարի այս հրաշալի օրը մենք համակվում ենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու եւ արժանապատվության նվիրական զգացումներով, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր բոլոր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները։
Մեր պապերի եւ հայրերի մայիսիննյան կերտած պատմական հաղթանակը հիմք դարձավ նորօրյա հերոսապատումի` Շուշիի ազատագրման համար։ Հաղթանակ, որով մեր սերունդը մեկ անգամ եւս ամրագրեց ազատության եւ խաղաղ կյանքի իր իրավունքը։
Գլուխ խոնարհելով նահատակների հիշատակի առաջ` ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում մեծ Հայրենականի եւ արցախյան ազատամարտի վետերաններին, նրանց ընտանիքներին, սյունյաց ժողովրդին։
Սիրելի հայրենակիցներ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, տոնական բարձր տրամադրություն` հանուն մեր անկախ պետականության ամրապնդման, համազգային նպատակների իրականացման։ 
 

                                                                                        ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:35:56