Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետը մասնակցեց' Ռաֆայել Մինասյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը

15.05.2011

Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում մայիսի 15-ին անցկացվեց <<Մեծ կապանցին>> հոբելյանական հանդիսություն' նվիրված պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղարներից մեկի' Ռաֆայել Մինասյանի 85-ամյակին։ Զբաղեցնելով տարբեր պաշտոններ' նա եղել է նաեւ Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստր։
«Կապանի պատմության մեջ իր ուրույն տեղն է ունեցել Ռաֆայել Մինասյանը։ Ունենալով Աստծո կողմից շնորհված ղեկավարի հատկանիշներ եւ համատեղելով մարդկային բարձր արժեքները' նա կարողացավ համախմբել կարող ուժերին ու խնդիր դնել շենացնել եւ զարգացնել մայրաքաղաքից հեռու գավառական մի տարածաշրջան։ Եվ նրա վարչարարության տարիներին Կապանը դարձավ ոչ միայն հանրապետական, այլեւ միութենական նշանակության քաղաք։ Այդ ժամանակ էլ Կապանը դարձավ Արդյունաբերական կենտրոն»,- իր ելույթում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
Ելույթ ունեցողները' Ռաֆայել Մինասյանի ժամանակակիցները, գործընկերները նշեցին, որ նրա ղեկավարման տարիներին շատ բան է փոխվել Կապանում' սկսել է աշխատել Կապան-Երեւան գնացքը, շահագործման են հանձնվել Լուսատեխնիկական, Ավտոնորոգման, Էլեկտրոն, Երկաթբետոնե կառուցվածքների գործարանները, բացվել է երաժշտական ուսումնարանը, գործարկվել է գարեջրի գործարանը, հիմնվել է կոշիկի «Մասիս» ֆիրմայի մասնաճյուղը, բացվել է օդանավակայանը, Կապան է բերվել մինչ այժմ էլ քաղաքի միակ երգեհոնը եւ այլն։
«Մեծ կապանցին» խորագիրը կրող հանդիսությանը, որին ներկա էին նաեւ նրա հարազատները, գործընկերը' Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը եւ ուրիշներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28