Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գարնանացանի աշխատանքներն սկսվել են

17.05.2011

Ընթացիկ ամսում շարունակվող անձրեւների պատճառով Սյունիքում դանդաղել են գարնանացանի աշխատանքները։
Ըստ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի տեղեկատվության`մարզում կատարվել է 4500 հա գարնանացան' հիմնականում հացահատիկային կուլտուրաներ, իսկ ներկայում ընթացքի մեջ է բանջարաբոստանային կուլտուրաների, մասնավորապես' կարտոֆիլի ցանքսը։ Մինչեւ մայիսի վերջը մարզում կկատարվի եւս 200 հա գարնանացան։
Մարզում կատարված է նաեւ 10 հազ. հա աշնանացան։ Անցած տարի ՀՀ կառավարության կողմից մարզին տրամադրած աշնանացան ցորենի սերմով կատարված ցանքսերի վիճակը, մասնագետների գնահատմամբ, բավարար է։
Հաշվի առնելով, որ անցած տարի գարնանացանից Սյունիքում համարյա բերք չի ստացվել, այս տարի մարզի գյուղացիներին մեծ աջակցություն է ցուցաբերվում աշխատանքները ժամանակին եւ որակով կազմակերպելու համար։
«Գարնանացանի համար Կառավարությունից ստացել ենք 116 տ առաջին վերարտադրության ցորենի եւ 103 տ գարու էլիտար սերմացու։ Համայնքները պահանջներ շատ էին ներկայացրել, բայց մենք ստացած քանակությունը որոշեցինք բաշխել բոլոր համայնքներին' գոնե հաջորդ տարվա սերմացուի պահանջը լրացնելու համար», - ասաց Ս.Թանգյանը։
Կառավարության տրամադրած գարնանացան սերմացուով մարզում կատարվել է 110 հա գարնանացան։ Ստացված հաջող բերքի դեպքում այն կբավարարի եկող տարվա սերմի պահանջարկը մարզում։
Ի դեպ, մարզպետի անմիջական աջակցությամբ գարու սերմացուն գյուղացիներին բաշխվել է անվճար։ Շուտով մարզ կներկրվի եւ շուկայականից էժան գներով մարզի գյուղացիներին կտրամադրվի նաեւ 500 տ պարարտանյութ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36