Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անասունները պարտադիր պատվաստվում են

18.05.2011

Պետպատվերի շրջանակներում անասունների պարտադիր պատվաստման աշխատանքներն այս տարի Սյունիքի մարզում ուշացումով են սկսվել' հանրապետությունում պատվաստանյութ չլինելու պատճառով։ Սակայն, ինչպես տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը, աշխատանքներն ընթացքի մեջ են եւ արվում են' ըստ ժամանակացույցի։ Մարզի ողջ տարածքում արդեն ավարտվել է դաբաղի դեմ պատվաստումը։ Մարզում եղած անասնագլխաքանակը 100 տոկոսով պատվաստվել է։ 15-օրյա դադարից հետո սկսվելու է պատվաստումների հաջորդ փուլը։
Շուտով մարզ կներկրվի պատվաստանյութ պաստերիլիոզի դեմ եւ անմիջապես կսկվեն աշխատանքները։ Առաջնահերթ պատվաստումներ կիրականացվեն Մեղրիի ու Կապանի տարածաշրջաններում, քանի որ կախված բնակլիմայական պայմաններից, մարզում առաջինը նրանք են անասուններին տեղափոխում ամառային գոտիներ։
Պետպատվերի շրջանակներում նախատեսված է անասուններին պատվաստել առավել վտանգավոր 6 հիվանդությունների' դաբաղի, սիբիրախտի, խշխշան պալարի, պաստերլիոզի եւ խոզերի ժանտախտի դեմ։ Առաջարկություն է ներկայացվել պետպատվերի շրջանակներում պարտադիր պատվաստել նաեւ ընտանի թռչուններին, քանի որ անցած տարի հավերի կեղծ ժանտախտ հիվանդությունից մարզում սատկել են հազարավոր թռչուններ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03