Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտնի են Սյունիքի լավագույն ուսուցիչները

23.05.2011

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում ամփոփվել են Հայ առաքելական եկեղեցու եւ Կրթության ու գիտության նախարարության կողմից հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների եւ դասվարների' «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի արդյունքները։
Ըստ աշխատակազմի կրթության բաժնի տեղեկատվության` այս տարի մրցույթին մասնակցել է 8 ուսուցիչ, որոնցից 5 հաղթողները հունիսին կմասնակցեն մրցույթի հանրապետական փուլին։
Հայոց լեզու եւ գրականություն առարկայից հաղթող է ճանաչվել Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լիաննա Սարգսյանը, հայոց պատմությունից' Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Համեստ Հասրաթյանը, հայոց եկեղեցու պատմությունից' Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի ուսուցչուհի Գոհար Հաջաթյանը, բնագիտական առարկաներից' Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Սիմոնյանը։ Լավագույն դասվար է ճանաչվել Սիսիանի ավագ դպրոցի ուսուցչուհի Ֆլորա Հովհաննիսյանը։
Նախորդ տարիներին մարզի ուսուցիչները մրցույթի հանրապետական փուլից վերադարձել են բարձր պարգեւներով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10