Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

48 հայտ Սյունիքից` միասնական քննությունների համար

24.05.2011

Սյունիքում այս տարի նվազել է բուհ ընդունվելու համար միասնական քննություններ հանձնողների թիվը' պայմանավորված 11-ամյա կրթությունից 12-ամյա միջնակարգ կրթության անցնելու հետ։
Ըստ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տեղեկատվության, որ միասնական քննություն հանձնելու հայտ է ներկայացրել ընդամենը 48 դիմորդ։ Նրանցից 20-ը Կապանից են, 16-ը' Սիսիանից, 7-ը' Գորիսից, 5-ը' Մեղրիից։ Դիմորդների թիվը քիչ է սահմանված քանակից, որի պատճառով քննությունները կկազմակերպվեն ոչ թե մարզում, ինչպես նախորդ տարիներին, այլ մայրաքաղաքում։ 2010-2011թթ. ուստարվա ավարտին էքստեռն քննությունները եւս կկազմակերպվեն մարզկենտրոնի փոխարեն Երեւանում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53