Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպումներ համայնքի ղեկավարների հետ

25.05.2011

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 24-25-ին Գորիսում եւ Սիսիանում հերթական անգամ հանդիպել է մարզի տարածաշրջանների համայնքի ղեկավարների հետ։ Խորհրդակցություններին մասնակցում էին նաեւ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։
Այս անգամ առանցքային հարցը գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն էին։
Մարզպետը տեղեկացրեց, որ այս տարի մարզ է ներկրվել 220 տոննա գարնանացանի սերմանյութ, որից 120 տոննան առաջին վերարտադրության ցորենի, 100 տոննան գարու էլիտա սերմացու է։ Կառավարության տրամադրած սերմացուով մարզում կատարվել է 110 հա գարնանացան։ Ստացված հաջող բերքի դեպքում այն կբավարարի մարզի եկող տարվա սերմի պահանջարկը։ Մարզպետը խոստացավ հնարավորինս աջակցել գյուղացիներին սերմացուի ձեռքբերման հարցում եւ հույս հայտնեց,որ գալիք տարի կկրկնապատկվեն աշնանացանի ծավալները։
Մարզպետը մասնավորապես անդրադարձավ Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների վարելահողերին եւ նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մշակվեն բոլոր ցանքատարածությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրման գործընթացի հետ կապված խնդիրները։ Մարզպետը համայնքապետերին հորդորեց առավել հետեւողական լինել եւ ժամանակին հավաքագրել հարկերը, նաեւ նշեց, որ այդ գործընթացն ամենօրյա եւ հետեւողական աշխատանք է պահանջում։
Առաջիկայում մարզի ղեկավարը կայցելի տարածաշրջանի մյուս գյուղական համայնքներ` ծանոթանալու տեղերում առկա խնդիրներին։
Տարածաշրջանային հանդիպումների ավարտին քննարկվեցին նաեւ կազմակերպական ու ընթացիկ այլ հարցեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28