Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գորիսում անցկացվեց «Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 3-րդ մրցույթ փառատոնի» մարզային փուլը
26.05.2011
Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում մայիսի 26-ին կայացավ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Շիրազին նվիրված «Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 3-րդ մրցույթ փառատոնի» մարզային փուլը։
Փառատոնին մասնակցած սյունեցի 48 դպրոցականներից երկու տարիքային խմբում հաղթող են ճանաչվել 7-ը, որոնք կմասնակցեն փառատոնի հանրապետական փուլին։ Ժյուրին, որի կազմում էին նաեւ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը, Ռազմիկ Դավոյանը, Գուժ Մանուկյանը, 11-14 տարիքային խմբում առաջին տեղում հաղթող է ճանաչել Խնձորեսկի միջ. դպրոցից Միքայել Դիշունցին, երկրորդ տեղում` Կապանի թիվ 1 հիմնական դպրոցից Յուրա Հայրապետյանին եւ Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցից Շուշան Խաչատրյանին, երրորդ տեղում` Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցից Լուսինե Ասլանյանին։
15-16 տարիքային խմբերում առաջին տեղ գրավել է Ժաննա Դավթյանը` Ակների միջնակարգ դպրոցից, երկրորդ տեղում Անի Շաբանյանին` Կապանի թիվ 2 ավագ դպրոցից, երրորդ տեղում` Անուշ Ավագյանին Կապանի թիվ 9 ավագ դպրոցից։ Փառատոնի մարզային փուլի հաղթողները, նաեւ ակտիվ մասնակիցները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից արժանացան պատվոգրերի եւ նվերների։
Անցկացված ասմունքի փառատոնի մարզային փուլը եղավ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված «Սյունիք» մարզամշակութային փառատոնի վերջին ակորդը, որի տարածքային փուլը դպրոցներում մեկնարկել է դեռեւս ապրիլից։ Համայնքներում լավագույնը ճանաչված խմբերը մասնակցեցին փառատոնի մարզային փուլին։ Նրանց կողմից պսակադրություն կատարվեց զոհված եւ անհայտ ազատամարտիկների հուշարձաններին, կազմակերպվեց այցելություն Ա.Բակունցի տուն-թանգարան եւ Գորիսի երկրագիտական թանգարան, եղան Գորիսի պատմամշակութային վայրերում։